Announcement

Collapse
No announcement yet.

Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ

    Լեոնիդ Ֆիլատով
    "Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ"
    - В этом гостиница Я директор!

  • #2
    Re: Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ

    Леонид Филатов

    Сказ про Федота-стрельца, удалого молодца.
    (по мотивам русского фольклора)

    перевод - Сисака Аракеляна




    գործող անձիք.

    Զվարճարար
    Ֆեդոտ
    Մարուսյա
    Թագավոր
    Արքայադուստր
    Դայակ
    Գեներալ
    Ջադու
    Ձայն
    Տիտ Կուզմիչ
    Ֆրոլ Ֆոմիչ
    Դեսպաններ, պահակախումբ, շքախումբ, ժողովուրդ:



    Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

    Թե կուզեք - հավատացեք, թե չեք ուզի - դուք գիտեք. կա՜ր-չկա՜ր
    երկրում ձեզ ծանոթ, մի որսորդ. անունը՝ Ֆեդոտ: Ֆեդոտն, էնքան սիրուն չէր,
    բայց դե՝ չէր էլ անճոռնի; ամենևին գիրուկ չէր, բայց դե՝ ոչ էլ չոփուռ մի: Ոչ հարուստ
    էր, ոչ՝ աղքատ, ոչ վստահ էր, ոչ՝ վհատ, ոչ մի այր էր պետական, այլ էնպես -
    սովորական:
    Ֆեդոտն ուներ երկու գործ. ձկնորսություն, մեկ էլ՝ որս: Որսը պալատ էր
    բերում, թագավորին հանձնում: Թագավորն էլ, էդ միսը՝ հյուրերին էր կերցնում:
    Հյուրերը՝ ատլա՜ս հագած, ոսկի ադամանդ կապա՜ծ, մեկը՝ Հնդկաստանի՜ց,
    մյուսը՝ Հունաստանի՜ց, մեկը իշխան, մյուսը՝ դեսպան, մեկը ահել, մյուսը՝ ջահել, զրույցի մեջ՝ բարեհաճ, ուտելու մեջ՝ քմահաճ: Մեկին
    տուր թարմ խեցգետին, մյուսին՝ տնական երշիկ, մեկը կուզե ձկնապուր, իսկ մյուսը՝
    խոզապուխտ: ՈՒ ամենքին մի՛ որսորդ - խեղճ ու կրակ մի Ֆեդոտ:
    Ահա, հերթական անգամ, ապսպրել է արքան. "Ֆեդո՛տ, վաղ լուսաբացին,
    եկ, պալատ ներկայացիր:"
    Թագավորը - թիզ ու կես, գլուխը՝ մատնոց ասես: Միջի թույնը ու մաղձը շատ
    է, քան իր զանգվածը: Նայում է մեր հերոսին - քանց թուրքը՝ խոզի մսին:
    Ֆեդոտը վախից քրտնեց, գույնը գցեց, սփրդնեց, հոնքն՝ սկսեց դողալ, աչքը՝
    սկսեց խաղալ, փորից ամպրո՜պ հնչեց... Էստեղ՝ հեքիաթն սկսե՜ց:

    Թ Ա Գ Ա Վ Ո Ր

    Ճաշկերույթ պիտ տանք մենք ճոխ՝
    Անգլի՜ո դեսպանին հաճո:
    Իսկ հյուրասիրել - կարող ենք
    Միայն երեկվա ճաշով;

    Էնպես որ, զենքդ կապիր
    ՈՒ անտառ ճամփա ընկիր:
    Այծամ, կաքավ, կամ՝ խլահավ,
    Մի խոսքով, մի բան խփի՛ր:

    Թե որ դատարկ եկար տուն -
    Քեզ զնդանն է սպասում:
    Երկրի բա՜խտի հետ ես խաղում.
    Ջոկո՞ւմ ես, ինչ եմ ասում:

    Ֆ Ե Դ Ո Տ

    Ջոկում եմ, ջոկում, արքա,
    Դանդալոշ չեմ, կամ՝ հակա:
    Երկրի շահը գետնով չե՛մ տա,
    Կձգտեմ, խնդիր չկա:

    Ստացվում է. Ռուսիան
    Ինձ հետ է կապել հույսը:
    ՈՒ թե ես կաքավ չխփեմ -
    Պատերազմը անխույս է:

    Որ հյուրը քո անվանի
    Սովից՝ համը չհանի -
    Խոստանում եմ ապահովել
    Մսի լայն տեսականի:

    Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր

    Թագավորի ասածը, նույնն է՝ թե թրի հարվածը: Ասեց՝ "գնա՛ արջաորս",
    պիտի հետևես անխոս: Նրա հետ չե՛ս մեկնի ոտք, պետք է ենթարկվես, Ֆեդո՛տ:
    Կամ պիտ որսես ձուկ, թռչուն, կամ՝ դառնաս դիակ անշունչ:
    Ֆեդոտը տվեց-անցավ գետեր, սարեր ու անտառ, չհանդիպեց ո՛չ կաքավ, ո՛չ շլդիկ, ո՛չ խլահավ: Իջավ մթնոտ իրիկուն, ժամանակն է՝ դառնալ տուն:
    Մեկ էլ՝ դիմացի ծառին, թառած տեսավ աղավնուն. նստել, չի ուզում թռչի,
    որսորդը՝ հեչ պետքը չի:

    Ֆ Ե Դ Ո Տ.

    Էս ի՞նչ փորձանք-չարիք է.
    Չքվել է բարելիքը:
    Մնաց, էս աղավնին խփեմ,
    Լավ, թե վատ՝ ուտելիք է:

    Թե ծուռ նստենք, դուզ խոսենք՝
    Աղավնու որսն էլ որս է -
    Աղավնին, թե խելքով եփես,
    Շատ էլ լավ, համով միս է:

    Ա Ղ Ա Վ Ն Ի

    Ֆեդոտ, ինձնից հեռու կաց,
    Հրացանդ՝ ձգիր ցած:
    Իմ մսով փոր չես լցնի,
    Ոչ էլ՝ փետուրովս՝ բարձ:

    Կուզե հյուրն են առնական
    ՈՒտեստ՝ հյութե՜ղ, պատվակա՜ն,
    Իսկ իմ մսից՝ չի կշտանա
    Անգամ մեկ շունչ իգական:

    Ֆ Ե Դ Ո Տ.

    Կամ՝ ջադուն է մաղ պտտել,
    Կամ՝ աղքատն է գանձ գտել,
    Կամ էլ, էլի, ականջիս մեջ
    Ականջփորուկ է մտել:

    Կամ՝ մեր արքան անօրեն,
    Հռչակել է նոր օրենք,
    Որ թռչունները մարդկային
    Լեզվով խոսել սովորեն:

    Ա Ղ Ա Վ Ն Ի.

    Արյուն թափելուց անցիր,
    Ինձ՝ դարձրու քո հացին:
    Հենց, շեմքիցդ ներս մտցնես -
    Ես քո կինն եմ, իմացիր:

    Քեզ նոր հագուստ կկարեմ,
    Կարագ, չորթան կհարեմ:
    Ինձ "ցավ" ասես - "ջան" կլսես,
    Ես՝ զիջող ու անչար եմ:

    Ֆ Ե Դ Ո Տ.

    Չեմ հասկանում. ի՞նչ անեմ...
    Լա՛վ, արի քեզ տուն տանեմ -
    Էնտեղ, հանգիստ ու անշտապ,
    Մի որոշում կհանեմ:

    Comment


    • #3
      Re: Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ

      Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

      Բերեց Ֆեդոտը էդ թռչունը տուն: Մոլոր նստել է, արցունք է թափում:
      ՈՒ, զուր չի կախել նա իր մռութը, իրոք, հերոսի մեր բանը բուրդ է. տուն է
      եկել նա որսից ձեռնունայն, շուն-թագավորն էլ՝ ծարավ է արյան: Նայես Ֆեդոտին -
      մեղքդ է գալիս, նստել, էս կյանքին հրաժեշտ է տալիս: Մի կես բուռ ցորեն շաղեց
      սեղանին, որ գոնե քջուջ անի աղավնին: ՈՒ հանկարծ... Աչքերին իր չի հավատում... Մի լո՜ւյս-աղջիկ է շրջում տնակում:

      Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա.

      Բարով ծլե՜նք, զորանա՜նք,
      Երկուս ենք մենք - տա՜ս դառնանք,
      Ես՝ քո կինն եմ, Մարուսյան,
      Մի բարձի մենք ծերանանք:

      Ասա՛, խոսի՛ր, սուս մի՛ կաց,
      Կիսվի՛ր հետս, սիրտդ բա՛ց...
      Թե՞, հոգուդ մեջ ես տեղ չունեմ,
      Թե՞, չունեմ արժան պահվածք:

      Ֆ Ե Դ Ո Տ.

      Չէ՛, հոգիս, աստված վկա,
      Ինչ ունես՝ դուրըս կգա,
      Բայց, քեզ կողակից կարգվել -
      Մի գրամ էլ ա՝ հույս չկա.

      Չէր ընկել լուսը գետին -
      Արքան կանչեց ինձ նիստի:
      Ասաց. "Ֆեդոտ, ճամփա բռնիր
      Խլահավի դու որսի:"

      Որսի հե՜չ հարմար պահ չի,
      Բայց՝ դե ծառան ի՞նչ վիճի:
      Մտածեցի. -Լա՜վ, կփորձեմ,
      Խլահավ է հո ա՞րջ չի:

      Տվի, անցա անտառը -
      Բայց ի՞նչ... Բա՛խտս է դառը:
      Արքան հիմա կատաղե՛լ է...
      Ես՝ նրա տոհմածառը...

      Սիրուն բան չի՛ արարքս,
      Բայց, ինձ թո՛ղ, գնա՛, թանկըս,
      Մեկ է՝ վաղը գժված արքան
      Թռցնելո՛ւ է գանգս:

      Իմ հույսը՝ իմ խելքն է
      Որ գլխիս մեջ կքնե:
      Էն, որ կմնամ անգլուխ -
      Արքայի հեչ պե՜տքն է:

      Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա.

      Մի՛ տխրիր, ի՜մ չամիչ,
      Կդըրստենք ամեն ինչ.
      Ո՞Ւր եք, հապա, հանդես եկեք
      Տիտ Կուզմիչ ու Ֆրոլ Ֆոմիչ:

      Մարուսյան ծափ է զարկում, հայտնվում են երկու ջահել աժդահակ

      Թե հլո՞ւ եք իմ խոսքին -
      Հենց հիմա անցեք գործի:

      Ա Ժ Դ Ա Հ Ա Կ Ն Ե Ր.

      Ոչ մի վարկյան մի՛ կասկածեք,
      Առաջին գործը հո չի՞:

      Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.


      Արքան ու դեսպանը լուրջ, նստել են սեղանի շուրջ: Արքայադուստրը
      ներառյալ, մեկ էլ՝ դայակը պառավ: Բոլորի ուշք ու միտքը - համադամ ուտելիքն է.
      Ի՞նչ խոսք ու զրույց հստակ - թե որ փորդ է դատարկ: Իսկ սեղանը - ծերից-ծեր
      հնձած մի արտ է կարծես. մի-մի փունջ սամիթ ու դաղձ, էն էլ՝ թոշնած ու դեղնած:
      Հյուրը՝ թթված որոճում, կոշիկի ճիտքն է ճոճում, արքան՝ կատաղած
      ֆշշում, Ֆեդոտի մերն է հիշում... Մեկ էլ, ասես երկնքից, դարսվեցին իրար կից,
      մինչ այդ՝ դատարկ սեղանին սև խավիար, հորած պանիր, է՜լ խորոված հնդկահավ,
      է՜լ՝ կարմրախայտ ու կաքավ, հորթի թոքից տժվժիկ, միրգ, քաղցրեղե՜ն անուշիկ,
      ուտեստներ հազա՜ր անուն, որ հալվում են բերանում: Քե՛ֆ արա, հրճվի՛ր
      անվերջ... Զրույցն ընկավ հունի մեջ...

      Թ Ա Գ Ա Վ Ո Ր.


      Կներեք, առանձնապես -
      Տնտեսական հարց տամ ձեզ.
      Դուք շաղգամը ո՞նց եք տնկում.
      Կաշին քերթա՞ծ, թե՝ էնպես:

      Ա Ն Գ Լ Ի Ո Դ Ե Ս Պ Ա Ն.

      Յե՛ս:

      Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

      Ներող եղեք հատկապես -
      Համտեսական հարց տամ Ձեզ.
      Ձեր թեյի մեջ շաքարավազ
      Մե՞կ գդալ, թե՝ մեկուկե՞ս:

      Ա Ն Գ Լ Ի Ո Դ Ե Ս Պ Ա Ն.

      Յե՛ս:


      Թ Ա Գ Ա Վ Ո Ր.


      Չնեղանաք անձնապես,
      Մի հարց ևս. ինձնից՝ Ձեզ.
      Ձեր կնանիք հյուր են գնում
      Վարտիք հագա՞ծ, թե՝ էնպես...

      Դ Ա Յ Ա Կ.

      Ամո՛թ քեզ ու նախատիք,
      Գլխիդ հագցնեմ վարտիք:
      Էն, որ խելքդ թռցրել ես -
      Զուր չե՛ն փսփսում մարդիկ:

      Comment


      • #4
        Re: Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ

        Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

        Հերիք դուրս տաս, չաչանակ,
        Բանտի ունես ախորժակ:
        Խոսքերիս մեջ, քողարկված է
        Քաղաքական նուրբ ակարկ.

        Աղջիկս՝ հասակն առել,
        Դառել է հին ցախավել:
        Մի հունարով, պետք է նրան
        Դեսպանի հետ նշանել:

        ՈՒ ես հանգիստ, լուռ ու մունջ,
        Քայլեր եմ ձեռնարկում լուրջ,
        Որ սրա միտքը դարձնեմ
        Իմ մտքի հետ համահունչ:

        Դ Ա Յ Ա Կ

        Դառնալ կինն էս բոշայի -
        Իսկի ե՛ս չեմ հոժարի:
        Էս մեր ուզած թեկնածուն չի՛-
        Դու սրանից վազ արի:

        Քթի տակ "յե՛ս, յե՛ս" կանի -
        Բան չթողեց սեղանին:
        Աչքդ թեքես՝ երերիդ կեսը
        Կուլ կտա՝ "օ՜ֆ" չի անի

        Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

        Կամ լեզուդ քեզ կքաշես,
        Կամ՝ պալատից կքշեմ:
        Քո հովից է, որ խրտնում է
        Արտերկրյա ատաշեն.

        Հիշո՞ւմ ես իսպանացուն,
        Նա է՞լ էր վատ թեկնածու,
        Ադամանդը ականջից կախ՝
        Իդեալական փեսացու:

        Նրա տակին, բարձի տեղ
        Դու դրեցիր ժանգոտ մեխ:
        Խեղճը վնգստալով փախավ,
        Ասես, կերել էր պղպեղ:

        Դ Ա Յ Ա Կ.

        Թաղե՜մ ես իսպանացուդ.
        Լակեց հում-հում տաս հատ ձու,
        Կերավ մի կաթսա խաշած միս,
        Մի տոպրակ քամած մածուն:

        Քո ամեն տված հարցին
        Ֆսֆսում էր. "սի", հա "սի,
        Անդադար ռեխն էր խցկում
        Կարմրախայտն ու իվասին:

        Թ Ա Գ Ա Վ Ո Ր.


        Ձենըդ կտրի՛ր, այլապես՝
        Զնդանի մեջ կփտես:
        Համբերությունը չափ ունի
        Անկեղծ եմ ասում, գիտե՞ս:

        Իսկ բարոնի ի՞նչն էր վատ.
        Կրթվա՜ծ, հարո՜ւստ, պարարտ;
        Բայց նրան էլ չդիմացար,
        Վնասեցիր, անհավատ:

        Էդ ո՞վ նրա ճաշի մեջ
        Մկան սատկած ձագ գցեց:
        Վնասատու էլեմենտ ես.
        Ես քո հերն եմ անիծել:

        Դ Ա Յ Ա Կ.

        Բարոնդ երևելի
        Ախորժակ ուներ գելի;
        Ագռավից պանիր խլող էր
        Գերմանացիդ գովելի:

        Սովից փախած էր ասես,
        Խժռում էր խոզի պես,
        Խոտի դեզ էլ դեմ տաս - կուտի,
        Թե մահակով չսաստես:

        Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

        Փորձա՛նք համապետական.
        Ես քեզ տիկ հանել կտամ:
        Բարությունս ես շահագործում
        Քավթառ անշնորհակալ:

        Որտեղի՞ց, ասա՛ տեսնեմ
        Սրան փեսացու վերցնեմ:
        Եթե էղածն ինչ կա՝ էս է -
        Պիտի համոզեմ, քծնեմ:

        Թե խմբվեին հարկի տակ
        Թեկնածուներ անքանակ...
        Չկա՛ն: ՈՒրեմն՝ Տամբովի
        Գելն էլ է տարբերակ:

        Ա Ր Ք Ա Յ Ա Դ Ո Ւ Ս Տ Ր.

        Քեզ վստահել են երկիր -
        Երկիրդ կառավարիր.
        Կամքիս վրա մի՛ բռնանա,
        Հոգիս մի՛ աղավաղիր:

        Քո դեսպաններից անդեմ
        Վաղուց զզվել եմ արդեն.
        Հագնվո՜ւմ, օծվում են, չգիտես՝
        Կի՞ն են, թե՝ տղամարդ են:

        Թ Ա Գ Ա Վ ՈՐ

        Սերը՝ աթարին դիպավ,
        Դու էլ՝ կսիրես դեսպան:
        Ձեռի հետ էլ կդրստես
        Իմ գործերն առևտրական.

        Խնամիության անվան տակ
        Կծախեմ նրանց տախտակ.
        Էլեկտորատը հոժար է
        Դուք, երկո՛ւ սդ եք հակառակ:

        Ա Ր Ք Ա Յ Ա Դ Ո Ւ Ս Տ Ր.

        Զուր է ամեն բարկություն,
        Ընդունիր ի գիտություն.
        Իրավասու եմ ես անել
        Սիրո ազատ ընտրուըյուն:

        Ա՛յ, թե որպես հավակնորդ
        Դիմեր Ֆեդոտը որսորդ -
        Իմ ու քո մեջ կդադարեր
        Էս կռիվը ավելորդ:

        Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

        Լռի՛ր, խելառ շան աղջիկ:
        Լեզվիդ չափը ճանաչիր:
        Մա՛րշ, սոլֆեջիոդ կրկնիր
        Գնա՛, ռադդ քաշիր:

        Ես էդ ռանչպար Ֆեդոտին,
        Սոված, տկլոր քոսոտին,
        Աչքի մեկը հանել կտամ
        ՈՒ կքշեմ իմ մոտից:

        Comment


        • #5
          Re: Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ

          Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

          Պալատում կար գեներալ, որը մի տիպ էր անիրավ. թաքնվում էր շվաքում, տվյալներ էր հավաքում: Միշտ ամեն ինչից դժգոհ, նա փնտրում էր այլախոհ: ՈՒներ շան հոտառություն, գիտեր ամեն նորություն, ծոցատետրի լուսանցքում ինչ լսում էր՝ գրանցում ու երբ ժամն էր լրանում՝ պալատ էր ներկայանում:


          Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

          Գեներա՞լ, շա՜տ ես թթված:
          Ի՞նչ դարդի տակ ես կքված.
          Կամ ռոճիկդ ես քամուն տվել,
          Կամ՝ սիրուհուցդ ես լքված:

          Կամ էս կյանքից ես զզվել,
          Կամ՝ գինու մեջ ես սուզվել,
          Կամ՝ բանակն է սակավաթիվ -
          Դր՛ա համար ես հուզվել...

          Զեկուցիր, բայց՝ չխաբես -
          Ի՞նչ մտքեր են տանջում քեզ:
          Ես պարտավոր եմ իմանալ.
          Ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ, ե՞րբ ու ինչպե՞ս:

          Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

          Մի շաբաթ էլ ա չկա -
          Ֆեդոտենց տուն ես մտա;
          Նրա կնոջ չքնաղ տեսքից՝
          Շեմքին թուլացած ընկա:

          Էն է - կրակն եմ ընկել,
          Գլուխս բարձի չեմ թեքել,
          Ողջ ներսս մլուլ է գալիս -
          Հաստատ՝ վերջս է եկել:

          Էդ դեռ քիչ էր՝ էն օրն էլ
          Մի սիրերգ եմ հորինել.
          "Սիրո սարդը, ջահել հոգուս
          Մեջ սարդոստա՜յն է հինել..."

          Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

          Տո՛, որսորդը ո՞վ դարձավ:
          Լրիվ տվեց ու անցավ.
          Գիտի, որ ե՛ս ամուրի եմ -
          Բռնեց, ի՛նքն ամուսնացավ:

          Նրա կնկան փախցրու,
          Բեր պալատ՝ ինձ հարսնացու,
          Իսկ Ֆեդոտի գեշ մռութը
          Սարքիր միս քյուֆթայացու:

          Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

          Փախցնելը դժվար չի,
          Բայց՝ վրեժի՛ց չես փախչի:
          Հասարակությունն իմացավ՝
          Տիրուդ հերը կանիծի:

          Կապը կտրել է խալխը -
          Մատ չես կոխի երախը,
          Ֆեդոտի կողմը կբռնեն,
          Չկա՛ առաջվա վախը:

          Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

          Էդ խելքին քանի՞ շունչ եք,
          Որ իզուր օդ կշնչեք:
          Թե՞, քեզ պետք է ամեն բան ես՝
          Արքա տեղովս հուշեմ.

          - Որպեսզի, իմ անձի շուրջ
          Չտարածվի խոսք ու զրույց -
          Արա ամեն ինչ աննկա՛տ:
          Գնա, կորի՛ր պորտաբույծ:

          Տես, թե էդ հարցը լուծես՝
          Ճո՜խ պարգև է սպասում քեզ.
          Մի մե՜ծ, նախշո՜ւն շքանշան
          Կստանաս անմիջապես:

          Comment


          • #6
            Re: Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ

            Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

            Օր ու գիշեր մեկ արած, գեներալը միտք արեց, թե ո՞նց առանց գեշ արարքի՝ Ֆեդոտի գլխին սարքի: Էնքա՜ն լարվեց ու ձգվեց, որ ձախ ականջը դքվեց: Էդ
            պատասխանատու պահին միտքն ընկավ ընկերուհին - անտառի չար բնակիչ,
            պառավ Ջադուն խառնակիչ: -Գնամ, - մտածեց - անտառ, մեկ է, չկա՛ ուրիշ ճար:
            Պառավին գտավ տեղում. թավ կաղնուտի մեջտեղում բուսարմատներ էր պեղում:
            Գեներալը երբ մոտեցավ, կախարդը շա՜տ ուրախացավ. իրեն նման մի խաբեբա
            բարեհաճել է անտառ գալ:

            Ջ Ա Դ Ո Ւ.

            Վա՜յ, քոռանամ, վա՜յ, քեզ մատաղ
            Անառողջ ես դու հաստատ:
            Թե՞ շվեդն է Պետերբուրգում,
            Թե՞ թուրքն է Մոսկվայի տակ...

            Կրծիր կեչու թարմ կեղև՝
            Արմատից յոթ մատ վերև:
            Դա դրսից բերված սուտ դեղ չի,
            Այլ՝ Մայր Բնության պարգև:

            Կեղևի մեջ էդ կծու
            Կա օգտակար հանածո:
            Գեներալներն՝ ով փորձել է,
            Դեռ ոչ ոք չի մահացել:

            Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

            Սուս կաց, շատ մի՛ թնկթնկա,
            Հիվանդ չեմ, կյանքդ վկա:
            Գազան, թռչուն հեռու քշիր,
            Հետդ լուրջ խոսելիք կա.

            -Պալատական որսորդը
            Փորից հանել է ոտը:
            Ինձ էլ հանձնարարված է,
            Որ տեղը դնեմ պորտը:

            Թե բռնեմ ու սպանեմ՝
            Գլխիս շա՛ն ձեն կհանեմ:
            Եկել եմ, որ մի խորհուրդ տաս.
            Ո՞նց նրան շարքից հանեմ:

            Ջ Ա Դ Ո Ւ.

            "Պառավ տատի ու պապի,
            Նայիր աչքիս ու ափիս,
            Կեչուց դագաղ, մատների խաղ,
            Ֆեդոտի բախտը կապիր:"

            Որ որսորդը անշնորհք
            Անհարկի չմեկնի ոտք,
            Մինչև լուսաբաց, թող ճարի
            Ոսկե թելից գործած գորգ:

            ՈՒ քարտեզը երկրի
            Թող էդ գորգին պատկերի:
            Եթե չէ՝ թող իր բախտի մեջ
            Ինքն իրեն մեղադրի:

            Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

            Գիտեմ չէ՞, դու թե ուզես՝
            Ցանկացած հարց կլուծես:
            Զարմանում եմ. ո՞նց մինչ հիմա
            Գոնե փոխնախարար չես:

            Ժամանակները՝ մութ են,
            Մարդիկ՝ իրար միս կուտեն,
            Մի քե՛զ է, որ վստահում եմ,
            Մնացածը ողջ սուտ են:

            Լուծեցիր հարց շատ խրթին:
            Ամեն ինչ՝ իրեն հերթին -
            Ասա տեսնեմ. քեզ ի՞նչ եմ պարտք,
            Մեռնե՜մ քո բարի սրտին:

            Ջ Ա Դ Ո Ւ.

            Վե՛րջ տուր, ո՞նց չես ամաչում:
            Ես հո շահի գերի չե՞մ:
            Քեզ օգուտ տալու մղումը
            Զուտ հոգևոր պահանջ է:

            Թե որ է՛լ նեղն ընկնես՝
            ՈՒրիշ մեկին չդիմես:
            Քո պես հարգված ջահելին
            ՈՒրախությամբ կօգնեմ ես:

            Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

            Կանչեց արքան Ֆեդոտին, էն անվհատ որսորդին: Դեռ պայմանը չի կապել,
            բայց փրփրել է ու ամպել: Ձեռքերը կանթ է արել, ոտքով՝ դոփում է ահեղ, աչքերի
            կայծով խայծում - ահ, սարսափ է տարածում: Էնքա՜ն կուզե շան որդին
            վախեցնել Ֆեդոտին, որ մրսած ազդրը հերվա, էդ ձգտումից կնվա:

            Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

            Առավոտյան պալատ բեր
            Գորգ՝ նախշուն ու ոսկեթել:
            Թագավորական հրահանգ է,
            Բարի եղիր կատարել:

            Ի՞նչ նախշ եմ ուզում, գիտե՞ս -
            Քաղաքական մեծ քարտեզ:
            Քանի որ, իմ պատշգամբից
            Երկիրս չեմ տեսնում ես:

            Հասկացա՞ր ինչ եմ ուզում:
            Ո՞նց կանես՝ ինձ չի՛ հուզում:
            ՈՒշացրեցիր, - մունետիկս
            Քո մահվան լուրն է գուժում:

            Comment


            • #7
              Re: Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ

              Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

              Ֆեդյան եկավ տուն, վախից՝ դեղնագույն: Մի անկյուն խցկվեց, աչքերը
              լցրեց, հայացքը պատին կենտրոնացրեց: Կինը նրան սեղանի մոտ է կանչում,
              իսկ նա տնքում է լուռ ու հառաչում:


              Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա.

              Մթնտել ես՝ ամպի պես:
              Հաց չե՞ս ուտում, սոված չե՞ս:
              Մասրապուրը գոնե փորձիր,
              Աղանձից արա համտես:

              Ֆ Ե Դ Ո Տ.

              Ի՞նչ մասրապուր, ի՞նչ աղանձ,
              Երբ արքան է կատաղած:
              Ու տես, որ չի պատըժում էդ
              Անաստվածին - Աստված:

              Կպել է՝ թե, գորգ ճարիր,
              Վրեն՝ քարտեզ նկարիր
              Ու քարտեզին՝ երկրի բոլոր
              Սահմանները պատկերիր:

              Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա.

              Մի ընկճվիր, ի՛մ չամիչ,
              Էն փուտ բիձեն քո դեմ ի՞նչ:
              - Ո՞ւր եք, հապա՝ հանդես եկեք
              Տիտ Կուզմիչ ու Ֆրոլ Ֆոմիչ:

              Մարուսյան ծափ է զարկում, հայտնվում են երկու աժդահակ:

              Թե հլու եք իմ խոսքին,
              Հենց հիմա՝ անցեք գործի:

              Ա Ժ Դ Ա Հ Ա Կ Ն Ե Ր.

              Ոչ մի վայրկյան մի՛ կասկածեք.
              Առաջին գործը հո չի՞:

              Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.


              Առավոտ՝ մութուլուսին, Ֆեդոտը՝ գորգը ուսին, առանց վախի զգացողության, եկավ պալատ՝ ընդունելության:
              Արքան, երբ տեսավ շեմքին գորգը ուսն արած որսորդին - շշմած գահից
              ընկավ ցած, խավիարը՝ բկին մնաց, իրեն կերավ ու թափեց, գորգի ծայրը
              շոշափեց ու մռութ սարքեց խարդախը - իբրև թե՝ շա՜տ ուրախ է:

              Ֆ Ե Դ Ո Տ.

              Առավոտ-մթնով ելել,
              Քո ուզած գորգն եմ բերել.
              Չափսն էլ է ասածիդ պես,
              Գույնը, նախշը, թելն էլ:

              Պատկերված են վարից-վեր՝
              Գետեր, լճեր ու ծովեր:
              Գորգն էս մեծ, գիշերն ի լույս,
              Կինս է գործել՝ քեզ նվեր:

              Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

              Վա՜յ, քո սուտը տրաքի.
              Էդ քանի՞ հատ ունես կին:
              Թե՝ գաղտնի տալ-առնել ունես
              Աշխարհի հե՞տ արտաքին:

              Մի հոգի կնիկ-արմատ,
              Թեկուզ տեղովը՝ կրակ
              Գլուխ չէր հանի: Է՛ս գործին
              Պետք է կանացի բանակ:

              Ֆ Ե Դ Ո Տ.

              Չեմ հասկանում, ի՞նչն էն չի.
              Չա՞փսն է փոքր, թե՞լն է քիչ:
              Լավ, էս դեպքում՝ բեր հետ տանեմ
              Ու վերջ տանք բանավեճին:

              Կհանեմ գորգի շուկա,
              Մեծածախ գնով կտամ, -
              Թող դուրս տանեն, ուր ուզում են.
              Համադան, թե Ամստերդամ:

              Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

              Թե դաղեմ փափուկ տեղըդ
              Ու սրի քաշեմ ցեղըդ -
              Հիմար-հիմար էլ դուրս չես տա՝
              Երբ թագավոր է դեմըդ:

              Բայց ես, ծնվածըս օրեն,
              Հարգել եմ կարգ ու օրենք:
              Էնպես որ. ա՛ռ էս հնգնոցն ու
              Գնա կորի՛ր, անօրե՛ն:

              Comment


              • #8
                Re: Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ

                Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

                Արքան կոտրն է ընկել, փքվել է, կարմրկտել: Լարվել է, ինչպես աղեղ,
                արնակալել՝ քանց ճակնդեղ: Երբ շառագունած է նա, տղա ես - հեռու մնա: Խփում է աչքատակին մի հատիկ, բայց, ինչպես հմուտ բռնցքամարտիկ: Գեներալը էդ հարվածը կաշվի վրա է զգացել. հեքիաթը դեռ չսկսված, քայլում է վիրակապված:
                Հիմա խեղճը հեծեծում, ծնված օրն է անիծում:


                Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

                Դե ասա տեսնեմ, ջահել.
                Է՞լ ինչ ես մտապահել:
                Ելք չգտնես՝ կհրամայեմ
                Անժամկետ ձերբակալել:

                Զոռ ես տվել ուսերիդ
                Ու փլփլուն սուսերիդ:
                Ուղեղդ չի հերիքում, որ
                Արդարացնես հույսերն իմ:

                Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

                Բանտարկիր, մատաղ հոգուդ,
                Մտրակիր, ծեծ տուր անգութ:
                Մեկ է. ինձ նման հիմարին
                Ոչ մի բան չի տա օգուտ:

                Կուզե՞ս, կորչեմ առհավետ,
                Դառնամ նահատակ անհետ:
                Բայց, գործ չունեմ պալատական
                Ես խարդավանքների հետ:

                Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

                Ձերդ նորին մեծություն,-
                Դուրս մի՛ տուր հիմարություն,
                Այլ, գտիր մի անլուծելի
                Ու բարդ հանձնարարություն:

                Իսկ թե մնաս էս խելքին -
                Մի՛ մեղադրիր ոչ ոքի.
                Բռունցքս մի մե՜ծ, կապտավո՜ւն
                Հետք կթողնի քո դեմքին:

                Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

                Գեներալը իզուր էր պարգևի հույս գուրգուրել: Էն չարաբաստիկ գորգը,
                գտավ, բերեց Ֆեդոտը: Հիմա, ուղեղը լարել, ձգտում է ելք հնարել: Բայց դե՝
                որտեղի՞ց հնարք, հիմարի գլխում դատարկ: Շա՜տ երկար նա միտք արեց ու
                ոչինչ չհնարեց: Կուզես քեզ գետնովը տուր, - պետք է գնալ Ջադվին հյուր: Ելավ,
                առավոտ կանուխ, ճամփա բռնեց դեպ կաղնուտ:

                Ջ Ա Դ Ո Ւ.

                Ինչի՞ ես էդպես լարվել,
                Է՞լ ում հետ ես ընդհարվել.
                Պարսի՞կն է պայման դրել,
                Թե՝ լե՞հն է համը հանել:


                Խմիր բորբոսնած լուծույթ:
                Ոչինչ, որ գույնն է կապույտ:
                Հենց որ խմես, առանցքիդ շուրջ
                Կտաս քառասուն պտույտ:

                Լուծույթն էդ՝ նեխահամ է,
                Բայց՝ դողէրոց կհանե:
                Ոտքի կելնես՝ թե ոտներդ
                Առաջ բռնած չհանեն:

                Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

                Որսորդն է փորացավս,
                Որ քո մոտ ետ դարձա ես:
                Ոչ դժբախտությունս վերջ ունի,
                Ոչ կա ժպտալու հավես:

                Խորամանկ է, ինչպես դև:
                Մեզ թողեց դռան ետև:
                Չնայած քո կախարդանքին՝
                Գտա՛վ նա գորգ ոսկեթել:

                Տեսքով է հենց միամիտ,
                Գլխում կա հազար հատ միտք:
                Տեսնո՞ւմ ես ում հետ գործ ոնենք.
                Մի ե՛լք գտիր խելամիտ:

                Ջ Ա Դ Ո Ւ.

                Պառավ տատի ու պապի...
                Նայիր աչքիս ու ափիս...
                Կեչուց դագաղ... Մատների խաղ...
                Որսորդի բախտը կապիր:

                Ցամաք... Ճահիճ... Երկինք... Ջուր...
                Դու մի հսկա, նա՝ պուճուր...
                ...Թող Ֆեդոտը քո էդ, ճարի
                Մի եղջերո՛ւ ոսկեղջույր:

                Ոսկեղջույր եղջերվի հետ,
                Կտրիր յո՛թ ծով, քառսո՛ւն գետ, -
                Չե՛ս հանդիպի: Դա ասում եմ,
                Որպես հմուտ երկրագետ:

                Comment


                • #9
                  Re: Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ

                  Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

                  Չհասցրեց Ֆեդոտը լվանալ ձեռ ու ոտը, դեմքից սրբել քրտինքը, իսկ տրեխից՝ թրիքը, երբ թագավորը կանչեց իր մոտ հերոսին մեր խեղճ:

                  Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

                  Ծուլությունդ պահիր քեզ,
                  Ճամփա ել անմիջապես:
                  Ու էնքա՜ն աչքիս չերեվաս,
                  Մինչ եղջերու չգտնես:

                  Թե դու, անկեղծ ես մանկուց
                  Ծառայել ինձ անհատույց՝
                  Գտիր ու բեր է՛ն եղնիկը,
                  Որի եղջույրն է ոսկուց:

                  Թե չգտնես, ստահակ,
                  Կմուծես տաս հոգու հարկ:
                  Կամ էլ՝ դահիճը գլուխըդ
                  Կսարքի խաղագնդակ:

                  Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

                  Ֆեդոտի հոգում տագնապ է ու վախ. քթից փսլինքը, բերնից՝ թուքը կախ:
                  Մտավ տուն թե չէ, աչքերը թրջեց: Մարուսյան ուրախ գրկում է նրան, իսկ նա անշարժ է, ինչպես պահարան: Մի լքված անկյուն նա առանձնացավ, որ ինքն իր հետ դարդ անի ու ցավ:

                  Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա.

                  Է՞լ ինչ կատու է անցել,
                  Ի՞նչ տնքտնքոց ես գցել.
                  Թե՞, բանջարը տապակած չի,
                  Թե՞, խավիծը չեմ խանձել:

                  Ֆ Ե Դ Ո Տ.

                  Տո ի՞նչ ուտելիք, ի՞նչ բան,-
                  Էլի գժվել է արքան:
                  Իրենից բան է հնարել
                  Ու ես պիտ պատասխան տամ:

                  Հիմա, ծերուկին անխելք,
                  Ոսկեղջույր եղնիկ է պետք:
                  "Թե չգտնես, - ասում է, - էլ
                  Գլխիցդ չի մնա հետք:

                  Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա.

                  Տղամարդ կաց, ի՛մ չամիչ,
                  Թող հոխորտա արքան գիժ:
                  Ո՞ւր եք, հապա, հանդե՛ս եկեք
                  Տիտ Կուզմիչ ու Ֆրոլ Ֆոմիչ:

                  Մարուսյան ծափ է զարկում ու հայտնվում են երկու ջահել աժդահակ:

                  Թե հլու եք իմ խոսքին՝
                  Հենց հիմա, անցեք գործի:

                  Ա Ժ Դ Ա Հ Ա Կ Ն Ե Ր.

                  Ոչ մի վայրկյան մի՛ կասկածեք,
                  Առաջին գործը հո չի՞:

                  Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

                  Ֆեդոտը, լուսածեգին, պալատի կանգնեց շեմքին: Նախաճաշն իսկ չի կերել, ելել, եղնիկն է բերել: Թագավորը փրփրեց, ձախ թևատակը քորեց, կուզե Ֆեդոտին կուլ տալ, բայց, ստիպված է ժպտալ: Մատը՝ քիթը մտցնում, զայրույթն է
                  թաքցնում:

                  Ֆ Ե Դ Ո Տ.

                  Հո չուշացա՞: Բարի լույս:
                  Պատուհանից նայիր դուրս.
                  Քո պատվեր տված եղնիկը
                  Հրե՛ն, դրել եմ ի ցույց:

                  Եղջույրներն էլ, հաշվի առ,
                  Փլփլում են ոսկեվառ:
                  Էնպես որ՝ գիշերն էլ պետք չեն
                  Քեզ ճրագ ու նավթավառ:

                  Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

                  Էդպիսի եղնիկ, դդում,
                  Չի արածում ձեր հանդում:
                  Աշխարհումս, երեք հատ կա,
                  Երեքն էլ՝ Բաղդադում:

                  Իսկ հիմա, քեզ հաշիվ տուր.
                  Մոսկովն ո՞ւր, Բաղդադը՝ ո՞ւր:
                  Դու մի գիշերում, Բաղդադից,
                  Բերիր եղնի՞կ ոսկեղջույր:

                  Ֆ Ե Դ Ո Տ.

                  Քեզ չի գոհացնում ոչինչ.
                  Հիմի էլ՝ եղնիկն էն չի:
                  Երեկ ասում էիր. "Գտի՛ր,
                  Որ գլուխդ չթռչի:"

                  Թե որ դու չե՛ս հավանում, -
                  Ես, Բաղդադ ետ կտանեմ
                  Ու էնտեղի թագավորին
                  Ճոխ անակնկալ կանեմ:

                  Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

                  Դե-դե՜, խելքըդ հավաքիր,
                  Ոտքովդ տրեխ հագիր:
                  Թե դու, քո ձեռը փոշման չես -
                  Էդպես գեշ մի ակնարկիր:

                  Ես՝ տերն եմ իմ պատվերի,
                  Իսկ քեզ՝ աստված թող ների:
                  Ա՛ռ, տամ մի կես շիշ օղու փող -
                  Գնա՛, աչքիցըս կորիր:

                  Comment


                  • #10
                    Re: Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ


                    Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.


                    Գեներալին, նորից, հանում են տեղաշորից: Դժբախտը, տագնապի մեջ,
                    կիսամերկ կանգնած է խեղճ: Երբ չեն թողնում շորդ էլ հագնես, - պարզ է, որ չեն
                    կանչում հանդես: Թագավորը, գահին թիկնել ու կախել է հոնքն էլ, քիթն էլ:
                    Նման է իր անդուր տեսքով նա ագռավի, մեռել ուտող:


                    Թ Ա Գ Ա Վ Ո Ր.


                    Հը՞, պարոն զինվորական,
                    Որսորդը չընկավ ուռկան:
                    Հո չե՞ս նեղանա, որ կարդամ
                    Գլխիդ՝ մահախոսական:

                    Ասա, շատ եմ խնդըրում, -
                    Մահվան ո՞ր ձևն ես ընտրում.
                    Հաստ մոմակալո՞վ գանգիդ տամ,
                    Թե՝ եփեմ եռման ջրում:

                    Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

                    Ա՛ռ, ճակատիս կրակի՛ր,
                    Արա վրես թուղթ ու գիր,
                    Մենակ, քո էդ Ֆեդոտով էլ
                    Գլուխս մի՛ հարդուկիր:

                    Մարդուն քշել կնկանից, -
                    Հեռո՛ւ եմ ես էդ բանից:
                    Ճամփիր կռի՛վ: Քո աչքում ես
                    Վե՛ր կելնեմ միանգամից:

                    Թ Ա Գ Ա Վ Ո Ր.

                    Ականջին քո՝ օղ արա.
                    Զենքի մեջ չի՛ հունարը:
                    Պետք է գտնես դու ամենա
                    Խորամանկ ճանապարհը:

                    Իսկ եթե, կրիայի պես,
                    Շարժվես դանդաղ էսպես, -
                    Էս ձեռքով, դատարկ գլուխդ
                    Կանեմ ուղիղ երկու կես:

                    Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր.

                    Կրկին, մեր հիմարը, լարեց գաղափարը: Բայց, թե գլխիդ մեջ խելք չկա -
                    ոչ մի զոռ տալ, օգուտ չի՛ տա: Ու ինչքան շատ կենտրոնացավ, էնքան ավելի բթացավ:
                    Էլի, մնաց միակ ելքը՝ կախարդ պառավն ու իր խելքը: Կախարդը, երբ նրան
                    տեսավ, տվե՜ց, մինչև Ուրալ հասավ: Բայց՝ շունչ առավ, փոշմանեցավ, ու
                    ճարահատ վերադարձավ:

                    Ջ Ա Դ Ո Ւ.

                    Հե՜չ լավ վիճակի մեջ չես,
                    Անհավասար կշնչես.
                    Քաղաքական պայքարի մեջ
                    Մի օր շունչդ կփչես:

                    Թրիքն ամսեկան հորթի
                    Տաք-տաք որ ուտես - կօգնի.
                    Բուժիչ ուժով իր չի զիջում
                    Մեղրին ու արջի թոքին:

                    Շատերն են համտես անում,
                    Ու՝ շատերն են մահանում,
                    Բայց, հատ ու կենտ ապրողները
                    Երբեք չեն հիվանդանում:

                    Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

                    Դու, գլուխս մի՛ յուղիր,
                    Այլ գտիր մի ճիշտ ուղի,
                    Որի օգնությամբ, Ֆեդոտին
                    Մենք մտցնենք փակուղի:

                    Կախարդում ես, կախարդում,
                    Թուղթ ես կապում, գիր քանդում,
                    Իսկ որսորդի վրա ո՛չ մի
                    Կախարդանքդ չ՛ի ազդում:

                    Էնպես որ՝ զոռ տուր գանգիդ, -
                    Խելքը գլխին կախարդիր:
                    Ու մինչև մի ելք չգտնես,
                    Չե՛մ տա քեզ քուն ու հանգիստ:

                    Ջ Ա Դ Ո Ւ.

                    Ամեն արդյունքից անկախ՝
                    Ինձ նման չկա՛ խարդախ:
                    Բայց ես չե՛մ կարող հնարել
                    Ամեն օր՝ նոր կախարդանք:

                    Ուստի ես, տվյալ հարցում,
                    Փոխըմբռնում եմ հայցում,
                    Քանզի, ունեմ հոդացավի
                    Սուր վարակիչ բարդացում:

                    Հրեն, տե՛ս, էլի բռնեց,
                    Մեջքումիջակս ճկվեց...
                    Անաշխատունակ, խեղճ կին եմ,
                    Թող իմ մահով մեռնեմ ես...

                    Գ Ե Ն Ե Ր Ա Լ.

                    Թե կուզես ելնել ոտքի, -
                    Կեր որձ գորտի փորոտիք:
                    Ով որ փորձել՝ կամ փրկվել է,
                    Կամ էլ՝ փչել է հոգին:

                    Դու՝ ինձ, տիկին, ձեռք առնել
                    Ձգտիր մտքիցդ հանել:
                    Քո խորամանկ խաղերը, ես,
                    Անվերջ չեմ կարող տանել:

                    Իսկ թե մնաս էս խելքին, -
                    Կփռեմ քեզ քո շեմքին:
                    Չե՛մ նայի՝ ընկերուհիս էս,
                    Մեռնեմ արդար օրենքին:

                    Ջ Ա Դ Ո Ւ.

                    Պառավ տատի ու պապի:
                    Նայիր աչքիս ու ափիս:
                    Կեչուց դագաղ, մատների խաղ,
                    Ֆեդոտի բախտը կապիր:

                    ...Թե որսորդն ունի հունար,
                    Թող գտնի նա ձեզ համար
                    Էն, Ինչը Աշխարհում Չկա
                    Ու Գտնելն Է Անհնար:

                    Պատեպատ տուր քեզ, Ֆեդոտ,
                    Մաշիր իզուր ձեռ ու ոտ,
                    Էդ մտածածս քեզ համար
                    Ոչ եղնիկ է, ոչ էլ՝ գորգ:

                    Comment


                    • #11
                      Re: Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ

                      Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր

                      Թագավորն էլի կանչեց իր մոտ հերոսին մեր խեղճ: Պետք է տա նրան
                      հանձնարարություն, որն ունի շատ մեծ նշանակություն: Ֆեդոտին մենակ մի հարց
                      է հուզում. "տեսնես, էս խևը էլ ի՞նչ է ուզում:" Լարե՜ք դուք ձեր ծով-համբերությունը, դեռ շա՜տ հեռու է հանգուցալուծումը:

                      Թ Ա Գ Ա Վ Ո Ր

                      Գնա, գտի՛ր ինձ համար
                      Ինչ՝ Գտնելն Է Անհնար:
                      Անունը թղթին գրի առ
                      Ու պահիր մի տեղ հարմար:

                      Լույսը բացվի, չբերես, -
                      Փոշու կվերածեմ քեզ.
                      Քանի որ ամեն տեսնելուց
                      Քո մռթից զզվում եմ ես:

                      Էլ աչքերդ մի չռիր,
                      Հենց հիմա ճամփա բռնիր.
                      Պետական հանձնարարանք է, -
                      Ըմբռնումով ըմբռնիր:

                      Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր

                      Ֆեդոտը տուն ետ եկավ, մութ ամպից էլ՝ քիթը կախ: Դեմքը՝ կավիճ սպիտակ,
                      ոխ ու տագնապ՝ կրծքի տակ:
                      Մարուսյան նրան մոտ է հմայում, բայց նա կնոջը հեռու է պահում: Ի՞նչ անի
                      խեղճը, չլինի տրտում, երբ մահը կրունկն է նրա կոխկրտում:

                      Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

                      Գալիս է ճաշի ժամը՝
                      Բերնիդ ես դնում գամը:
                      Երևի եփածս չունի
                      Տատիդ եփածի համը:

                      Ֆ Ե Դ Ո Տ

                      Ինձ քո ճաշացուցակը
                      Բացարձակապես թանկ է,
                      Բայց խնդրում եմ ճիշտ հասկացիր՝
                      Իմ վիշտը անհատակ է:

                      Գլխիս ի՞նչ հող տամ ու քար,
                      Չկա ոչ ելք, ո՛չ էլ՝ ճար.
                      Արքան ճամփել է բերեմ Այն,
                      Ինչ Գտնելն Է Անհնար:

                      Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

                      Հոգ մի արա, ի՜մ չամիչ,
                      Հանգիստ շունչ քաշիր մի քիչ:
                      Ո՞ւր եք, հապա հանդե՛ս եկեք
                      Տիտ Կուզմիչ ու Ֆրոլ Ֆոմիչ:

                      Մարուսյան ծափ է զարկում ու հայտնվում են երկու ջահել աժդահակ:

                      Թե հլու եք իմ խոսքին, -
                      Հենց հիմա անցեք գործի:

                      (դադար)

                      Ա Ժ Դ Ա Հ Ա Ն Ե Ր

                      Տիրուհի, ներող եղեք
                      Դա մեր կարճ խելքից վեր է:


                      Գծագիր, հատակագիծ
                      Տուր, լուծենք վերի՜ց, տակի՜ց,
                      Պետք է - վերջին սատանուն էլ
                      Դուրս քաշենք մկան ծակից,

                      Կապենք երկնքում կամար,
                      Գանձեր բերենք անհամար...
                      Բայց ո՞նց ախր մենք փնտրենք
                      Ինչ Գտնելն Է Անհնար:

                      Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

                      Ցավում եմ, ի՛մ Գլխավոր
                      Ես քեզ օգնել չեմ կարող:
                      Ուրեմն՝ ժամըն է որ դու
                      Ճամփա ելնես հեռավոր:

                      Արտասահմանում օտար
                      Չլինես խեղճ ու անճար:
                      Սրան-նրան խելքդ չտաս
                      Կա հազար ցավ ու վթար:

                      Բերանդ միշտ փակ պահիր,
                      Ամենքին մի վստահիր,
                      Հետևիր առողջությանդ,
                      Կեր թթվասեր ու պանիր:

                      Ֆ Ե Դ Ո Տ

                      Ոնց ես ասո՞ւմ. - ի՜մ չամիչ
                      Լա՜վ կլինի ամեն ինչ.
                      Շնաձուկն էլ ինձ կուլ չի տա,
                      Սև օ՜ձն էլ չի խայթի ինձ:

                      Դու մենակ մի տրտմիր,
                      Ֆիկուսը շուտ-շուտ ջրիր,
                      Բալալայկադ ծնգացրու,
                      Ինքդ քեզ հուսադրիր:

                      Իսկ թե որևէ մեկը
                      Գա, սիրաբանի հետդ՝
                      Դռան ետևում դրված է
                      Ողորմած պապիս փետը:

                      Comment


                      • #12
                        Re: Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ

                        Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր

                        Ֆեդոտը ճամփա ընկավ դեպ արտերկրյա արշավ: Էդ մասին լսեց դդում
                        գեներալը, կորցրեց խելքի չեղած պաշարը: Վազ տվեց շտապ նա քրտինք ու քափ,
                        որ թագավորին զեկուցի անձամբ: Հանդերձը ծակել, տեղն է նշանել խոստացված
                        նախշուն շքանշանի:

                        Թ Ա Գ Ա Վ Ո Ր

                        Պրծիր, դուրս տուր ասածդ,
                        Պատմիր տեսած-լսածդ.
                        Լինի դառը ճշմարտություն,
                        Թե կեղծավոր սուտ քաղցր:

                        Թե խոսքը քո բերանի
                        Ինձ իմ ափերից հանի՝
                        Առաջիկա տասը տարում
                        Տունդ՝ բանտը կլինի:

                        Գ Ե Ն Ե Ր Ա Լ

                        Զեկուցում եմ. մութուլուս
                        Ֆեդյան տնից ելավ դուրս,
                        Պրծացրինք մեր գլուխը
                        Մենք նրանից սուս ու փուս:

                        Ծուղակ ընկավ նա շատ փոս
                        Ու էլ ետ չի գա անխոս:
                        Բեր երկաթը տաք-տաք ծեծենք՝
                        Գնանք քեզ խնամախոս:

                        Թ Ա Գ Ա Վ Ո Ր

                        Դայակ, ո՞ւր ես, անցիր դես,
                        Քեզ համար նոր գործ բացվեց, -
                        Էն մազերս, որ ճերմակ են,
                        Պետք է մեկ-մեկ կտրատես:

                        Որը ճերմակ չի լրիվ՝
                        Սանրիր, մի թող խռիվ...
                        Է՜յ, սանրդ կամաց տար-բեր
                        Գլուխս մի՛ քրքրիր:

                        Դ Ա Յ Ա Կ

                        Թաղե՛մ գլուխդ ճաղատ.
                        Ի՞նչդ սանրեմ, անհավատ:
                        Գլխիդ վիճակը, թե՛ ներսից
                        Ու թե՛ դրսից՝ շա՜տ է վատ:

                        Քո ինչի՞ն է ա՛յ անխելք
                        Էս տարիքում կինը պետք,
                        Վաղուց, որպես տղամարդ դու,
                        Չունե՛ս անհրաժեշտ արժեք:

                        Թ Ա Գ Ա Վ Ո Ր

                        Գլուխս թող ճաղատ է,
                        Վճիռս՝ հո՛ հաստատ է:
                        Պարսից շահն էլ է ճաղատ, բայց՝
                        Կնանիք քառսուն հատ են:

                        Ես՝ չե՛մ ուզում քառսուն հատ,
                        Բայց մեկը - կուզեմ հաստատ:
                        Թե՞, սեռական առումով ինձ
                        Մեկ կին արմատն է՞լ է շատ...

                        Դ Ա Յ Ա Կ

                        Շահը, ա՛յ խելքից հյուծված,
                        Ունի թե՛ ուժ, թե՛ կեցվածք,
                        Իսկ դու երկու տակ ճկվում ես
                        Քո թագի ծանրության տակ:

                        Քեզ հարյուրդ անց տարիքում
                        Ուժերդ չեն հերիքում,
                        Գոնե եղածը խնայիր, -
                        Մեղք ես ախր, ա՛յ, դդում:

                        Թ Ա Գ Ա Վ Ո Ր


                        Դու քանի՞ գլխի տեր ես,
                        Որ ինձ օրինակ բերես:
                        Հերիք չի՞, քո խավոտ լեզվով
                        Իմ գլխուղեղը քերես:

                        Ի հեճուկս անձամբ քեզ՝
                        Դեռ ի վիճակի եմ ես:
                        Սիրո հարցում՝ տարիք չկա,
                        Խորհուրդներդ պահիր քեզ:

                        Դ Ա Յ Ա Կ

                        Մեջդ չի մնացել շունչ,
                        Լինես ասես պառավ շուն,
                        Որ ոչ հաչում է, ո՛չ կծում
                        Ու վնգստում է անքուն:

                        Ուրիշ սրտի տիրանալ, -
                        Պետք է ձգտում ունենալ.
                        Իսկ քո տարիքում ձգտում են
                        Քնել, քնած չմնալ:

                        Թ Ա Գ Ա Վ Ո Ր
                        (գեներալին
                        )

                        Լռել-նստել ես տրտում
                        Կարծիք չես արտահայտում,
                        Թքած ունես, որ պետության
                        Պատիվն են կոխկրտում:

                        Դայակը կյանքս կերավ՝
                        Դու սսկվել ես, անիրավ
                        Լավ է գնալ գետն ընկնել,քան
                        Քո պես պաշտպան ունենալ:


                        Գ Ե Ն Ե Ր Ա Լ

                        Ա՜յ, թե ունես դու հավես՝
                        Կնկա հետ զրույց կանես.
                        Ով ինչ ասի՝ ականջ մի դիր, -
                        Դու շատ թունդ սիրեկան ես.


                        Հպարտ հայացք, խրոխտ քայլք,
                        Հեռվից նայես՝ ասես շահ...
                        Մենակ, թագիդ ծանրությունից
                        Գլուխդ է ընկնում կախ:

                        Թ Ա Գ Ա Վ Ո Ր
                        (դայակին)


                        Տեսա՞ր, տեղովը հիմար,
                        Բայց արտահայտվեց արդար:
                        Ես նրան հո զուր չե՞մ կարգել
                        Պաշտպանության նախարար:

                        Դու՝ ոչ ահ ունես, ոչ վախ
                        Անպատվում ես աջ ու ձախ.
                        Ու եսիմ ինչ խելք էլ չունես,
                        Որ կարծիք հայտնես անկախ:

                        Հաստատ լրտես ես որ կաս,
                        Դու՝ է՛ն գլխից ես հակա:
                        Ես քո հետ հետո կխոսեմ,
                        Հիմա ժամանակ չկա:

                        Comment


                        • #13
                          Re: Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ

                          Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր

                          Արքան գնում է Մարուսյայի մոտ, որ հետը զրույց անի սրտամոտ: Էնպես
                          թունդ է նա այսօր օծանվել, որ շքախմբի քիթն է խցանվել: Տանում է հետը մի լիքը
                          սնդուկ քաղցրավենիք, ընկույզ ու պնդուկ: Մի խոսքով. տղա ես՝ արի ու տես թե
                          արքան ո՞նց է գնում հարսնատես:


                          Թ Ա Գ Ա Վ Ո Ր

                          Մարդուդ գցել եմ թակարդ, -
                          Խնդիր եմ տվել շա՜տ բարդ:
                          Մի խոսքով - նրան էստեղից
                          Արել եմ ես գլխառադ:

                          Ես էստեղի արքան եմ,
                          Եկել եմ՝ քեզ կին տանեմ:
                          Լա՜վ տուն ու տեղ ունեմ դրած
                          Ու թունդ էլ սիրեկան եմ:


                          Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

                          Ֆեդոտը հանձն է առել
                          Հրամանդ կատարել,
                          Իսկ դու հոտած կկվի նման
                          Նրա բնին ես թառել:


                          Թ Ա Գ Ա Վ Ո Ր

                          Նա քեզ էլ չի գուրգուրի,
                          Չի ասի. "փերի՜", "հուրի՜",
                          Մնում է որ դու կին դառնաս
                          Թագավորին ամուրի:

                          Դե՛հ, էլ քիթդ մի տնկիր,
                          Հագնվիր, առաջ ընկիր,
                          Ճակատագիրը քո ես եմ,
                          Մոտ արի, ամուր գրկիր:


                          Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

                          Ձերդ նորին բարձրություն
                          Խելքիդ արա տիրություն:
                          Ես իմ ամուսնուն կսպասեմ
                          Մինչև խորունկ ծերություն:


                          Թ Ա Գ Ա Վ Ո Ր

                          Հավատա, բա՛ն եմ ասում.
                          Զո՜ւր ես նրան սպասում, -
                          Նա հիմա կոկոս կրծելով
                          Շրջում է Կարակասում:

                          Ինչ սուտ հույսով ապրելը,
                          Ինչ՝ մաղով ջուր կրելը:
                          Քո Ֆեդոտին, հենց իմացիր,
                          Տվող տերը տարել է:


                          Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

                          Գլխիս կրակ լցնես,
                          Գլուխս էլ թռցնես՝
                          Միևնույն է. քո նմանին
                          Երբեք կին չեմ դառնա ես:


                          Թ Ա Գ Ա Վ Ո Ր

                          Զուր պոչ մի խաղացրու,
                          Ինձ էլ, մի՛ բարկացրու:
                          Մեր ստեղծվելիք օջախը
                          Կռվի դաշտ մի դարձրու:

                          Ասածիս լույսի ներքո՝
                          Հավաքիր իրերը քո:
                          Եթե փորձես հակառակվել՝
                          Կկորչես ոտ ու ձեռքով:


                          Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

                          Գնա՛, կորցրու հետքդ,
                          Դու խարդախ ու անպետք ես:
                          Չքվի՛ր, թե չէ՝ գլխիդ կգա
                          Ֆեդոտի պապի փետը:


                          Թ Ա Գ Ա Վ Ո Ր

                          Հե՜յ, ո՞վ կա դռան ետև, -
                          Էս դիվոտին կապոտեք:
                          Գլուխս քիչ մնաց ջարդեր
                          Ֆեդոտի պապի փետով:

                          Դու բանտում խելքի կգաս,
                          Կկակղես, օրապակաս
                          Ու շուտ թե ուշ՝ ամուսնության
                          Համաձայնություն կտաս:


                          Մ Ա Ր Ո Ւ Ս Յ Ա

                          Ինձ բռնելու համար - խելք
                          Ու խելքից դուրս ջանք է պետք:
                          Ցտեսություն: Կհանդիպենք,
                          Երբ Ֆեդոտը տուն գա ետ:

                          Comment


                          • #14
                            Re: Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ

                            Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր

                            Ֆեդոտն անցավ սար ու ձոր տաս ամիս ու տասը օր: Կերավ խուրմա, կերավ
                            դեղձ, - քիթը երբեք չկախեց: Հրաշքներ տեսավ էնքան-էնքան շատ, որքան տզզում
                            է պետքանոցում ճանճ: Աշխարհ տեսավ ու զարգացավ հարկավ, բայց ինչ փնտրում
                            էր՝ աչքովը չընկավ:
                            Խեղճը օր-օրի թոշնում է, թախծում, հարազատ կնկա կարոտն է քաշում:
                            Պետք է փնտրել, քանի դեռ հույս կա... Ու ուղևորվեց դեպ Ամերիկա:
                            Կտրում է Ֆեդյան օվկիանոսը մութ, արևելքներից դեպի արևմուտք: Բայց
                            ճամփի կեսն էլ դեռևս չանցած, երկնքի գույնը մեկեն փչացավ, բռնեց խելքից դուրս մի գեշ փոթորիկ ու կերած-խմած հուժկու մի ալիք էդ փտած նավին էնպե՜ս
                            ապտակեց, որ տակ ու վերից հարյուր տեղ ծակեց: Ֆեդոտը վախից խորը քուն մտավ, իսկ առավոտյան երբ որ արթնացավ, տեսավ որ զուր էր տագնապ ու սարսափ. ալիքը նրան դուրս է նետել ափ:
                            - Մի՞թե, - մտածեց նա, - էս է՝ որ կա էն, ինչը կոչվում է Ամերիկա:
                            Երկա՜ր քարտեզը տվեց շուռ ու մուռ, տեսավ՝ Ամերիկա՜ն ո՞ւր, ի՜նքն ո՞ւր:
                            "Գլխակեր" - էսպես է կոչվում էս կղզին: Մի փոքրիկ կետով է նշված քարտեզին:
                            Ֆեդոտը նստել, կշռում է, դատում ու իրավիճակն է գնահատում.


                            Ֆ Ե Դ Ո Տ

                            Թագավորի քմայքով
                            Անցա հարյուր գետ ու ծով,
                            Բայց ավելի քան զզվելի
                            Տեղ չի ընկել իմ աչքով:

                            Կղզու վրա էս նվազ
                            Մենակ քար է ու ավազ ,
                            Ինչքան աչքըդ կտրում է, -
                            Ոչ ծառ կա, ոչ՝ թուփ, ոչ՝ վազ:

                            Թե ջուր լիներ խմելու,
                            Կամ՝ որևէ ուտելիք...
                            Էնքա՜ն սոված եմ, որ հիմա
                            Մոլախոտ էլ կուտեի:


                            Ձ Ա Յ Ն

                            Ուտել ուզողս ո՞վ է, -
                            Թող բարեհաճի քովս.
                            Խոհանոցս համով-հոտով
                            Ուտելիքների ծո՜վ է;

                            Ա՝ռ քեզ, որպես օրինակ,
                            Գառան խորոված դմակ,
                            Էս էլ՝ բլիթ հենց նոր թխած,
                            Էս՝ տնական կարկանդակ:

                            Երշիկեղեն ու պանիր,
                            Խավիար, թե սև, թե՝ կարմիր,
                            Էս էլ՝ կարիբյան խեցգետին,
                            Թութ, ձմերուկ ու չամիչ:

                            Հայտնվում են ուտելիքներով լի սեղանները:


                            Ֆ Ե Դ Ո Տ

                            Էս ոտքից դուրս ու ավեր
                            Կղզում ո՞վ է թաքնվել:
                            Կամ աշխարհն է ողջ խելագար,
                            Կամ էլ՝ ես եմ խփնվել...

                            Արժանավոր հարկի տեր,
                            Արգո անձդ հանդես բեր.
                            Պատիվ արա, - սեղան նստիր,
                            Հետս մի կտոր հաց կեր:

                            Քո կղզում էս բուսամերկ
                            Բախտակից եղբայր ենք մենք.
                            Ծանոթանանք, ասենք-խոսենք,
                            Մի-մի բաժակ բան խմենք:


                            Ձ Ա Յ Ն

                            Ցավոք սրտի՝ տեսքն իմ
                            Ինձ համար էլ է գաղտնիք:
                            Ինքս էլ եմ կասկածի մեջ, -
                            Առկա՞ եմ ես, թե՝ տեսիլք:

                            Միտք եմ անում, - չգիտեմ.
                            Հաց կա, բայց, ինչո՞վ ուտեմ,
                            Նստարանին ինչո՞վ նստեմ,
                            Քիթ չունեմ, - ո՞նց հոտոտեմ:

                            Անհամ, անհոտ, անգույն եմ,
                            Կյանքս դառն ու դժգույն է...
                            Ելքը կախվել պրծնելն է՝
                            Բայց դե ո՞ւր է... Վիզ չունեմ...


                            Ֆ Ե Դ Ո Տ

                            Ես էլ ընկած ճանապարհ,
                            Քե՛զ եմ փնտրում անդադար.
                            Դու՝ Էն Էս, Ինչը Որ Չկա
                            Ու Գտնելն Է Անհնար:

                            Փոխանակ տանջվես անօգ
                            Առանց ոտ, ձեռ, սիրտ ու թոք՝
                            Արի, եղբայր, ես քեզ տանեմ
                            Ռուսաց թագավորի մոտ:

                            Ճամփա է, կդիմանաս,
                            Նորություններ կիմանաս,
                            Ժողովրդի նիստ ու կացով
                            Ու տեսքով կհիանաս:


                            Ձ Ա Յ Ն

                            Նախաձեռնությանը քո
                            Կողմ եմ զույգ չեղած ձեռքով.
                            Գրողի ծոցն էլ կարշավեմ
                            Ես քո դրոշի ներքո;

                            Ոչ հաց է ինձ պետք, ոչ՝ ջուր,
                            Մենակ դու հրաման տուր:
                            Ես քեզ ծառա, եթե օգնես
                            Փոխել կյանքս էս տխուր:

                            Գործ բռնիր, - կօգնեմ կողքից,
                            Ճամփիր Մագադան, Սոչի...
                            Ես քեզ համար, եթե պետք է,
                            Կգտնեմ պայտած ոջիլ:


                            Ֆ Ե Դ Ո Տ

                            Ոջիլը վատ չի, ոչի՛նչ, -
                            Բայց դե, էստեղից-Սոչի
                            Չենք կարող լողալ երկուսով՝
                            Կախված ոջիլի պոչից:

                            Կարիր ամուր առագաստ,
                            Սարքիր նավակ, կամ էլ՝ լաստ, -
                            Եթե դու, ըստ քո ասելու,
                            Վարպետ ես ամենահաս:

                            Դե՛, քեզ պետք է շտապել,
                            Էս բոլորը պատրաստել,
                            Քանի որ մեզ Ռուսիայում
                            Շատ երկար են սպասել...

                            Comment


                            • #15
                              Re: Որսկան Ֆեդոտի մասին հեքիաթ

                              Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր

                              Թագավորն իր ժամանակը չի ուզում վատնել իզուր. նա մարդակերների ցեղի
                              դեսպանին է կանչել հյուր: Անգլիացին, ֆիննը, լեհը ոտք են առել ու փախել են,
                              նրա ճամփած հրավեր-ազդին եկել է էս կապիկազգին: Ու հիմա, էդ մավրի առաջ,
                              թռչկոտում է, ինչպես մի այծ: Հասկացնում է. "Աղջկանս՝ առ ու էս հսկա երկրին
                              տեր դառ:" Տես, ինչքա՜ն է գործը լռվել, որ սրան է փեսա բռնել: Ինչի՜ ասես մարդ
                              չի դիմում, երբ աղջիկն է տանը մնում:


                              Թ Ա Գ Ա Վ Ո Ր

                              Բարե՜վ ձեզ, հազա՜ր բարի,
                              Ո՞ւր էիք էսքան տարի,
                              Բարեմաղթություններս՝ ձեր
                              Ժողովրդի՛ն քաջարի:


                              Հաճո չէ՞ Ձեր Վեհ Անձին՝
                              Տիրել մեր ձիու սանձին...
                              Այլ կերպ ասած, - զրույց անել
                              Դստերս հետ՝ առանձին:


                              Դ Ա Յ Ա Կ

                              Ճարտար բերանդ բացել, -
                              Գլխիս Սոկրատ ես դարձել:
                              Քո դեսպանը, շատ կներես,
                              Նախրի մեջ է մեծացել:


                              Քո էդ վայրի երկրացին
                              Գցում է դեռ աքացի:
                              Մարմինն էլ՝ դիփ-տկլոր է
                              Ամոթի տեղից բացի:


                              Թ Ա Գ Ա Վ Ո Ր

                              Ես գերան եմ, դու՝ ցեց ես,
                              Գործերիս՝ քար կգցես:
                              Արտասահմանների առաջ
                              Ինձ արել ես սևերես:


                              Գալիս են աղջկատես՝
                              Դու շեմքից չես թողնում ներս:
                              Ասա տեսնեմ. աղջկանս
                              Մարդու պիտ տա՞նք վերջապես:


                              Դ Ա Յ Ա Կ


                              Ախր մի նայիր դրան, -
                              Մարդու տեսք չկա վրան,
                              Գիշերը, թե երազիդ գա,
                              Քեզ կանի քնահարամ:


                              Քիչ թե շատ կինը կարգին
                              Սրա կողքին չի պառկի,
                              Համ էլ, մարդակերը ընչի՞
                              Պիտ տեր դառնա քո հարկին:


                              Թ Ա Գ Ա Վ Ո Ր

                              Չվիճենք՝ լա՜վ է, լավ չի՜,
                              Եկ պինդ բռնենք՝ չփախչի:
                              Աղջիկս էլ, իրեն տեսքով,
                              Թոնրան կարմիր գաթա չի:


                              Տվյալ իրավիճակում
                              Լավ թե վատ՝ չեն վիճարկում:
                              Կյանքում բաժին չունի նա
                              Ով ձեռքն ընկածը չի ճանկում:


                              Դ Ա Յ Ա Կ

                              Կամի տավար է մաքուր.
                              Չի հարցնում կոշտ-փափուկ, -
                              Երեկ, միջանցքի սեղանը
                              Կրծեց հաճույքով հատուկ,


                              Իսկ այսօր, նախաճաշին,
                              Խժռեց կահ-կարասին:
                              Խաչը վկա, - պատկանում է
                              Գիշատիչների դասին:


                              Թ Ա Գ Ա Վ Ո Ր

                              Մի՛ թող որ ինքն ասի,
                              Նա իմ հյուրն է, իմացիր,
                              Ինչ սրտովն է՝ տուր թող ուտի.
                              Թե փայտ, թե՝ կահ-կարասի:


                              Մի՛ փորձիր վիճաբանել,
                              Թող կրծի թեկուզ ավել,
                              Միմիայն թե համաձայնի
                              Աղջկաս հետ նշանվել:


                              Դ Ա Յ Ա Կ

                              Քո դեսպաններն անկուշտ են,
                              Հոտած լեշ էլ տաս՝ կուտեն,
                              Բայց էս մեկից զգույշ մնա, -
                              Սրա միտքը խախուտ է,


                              Մարդակեր է, հավատա,
                              Քթիդ տակ մի խնդմնդա.
                              Վաղը, մյուս օր սոված մնաց՝
                              Աղջկադ էլ կուլ կտա:


                              Ա Ր Ք Ա Յ Ա Դ Ո Ւ Ս Տ Ր

                              Սրան մարդամե՞ջ հանել...
                              Շրջապատն ապականե՞լ...
                              Սատանան էլ քո գործերից
                              Չի կարող գլուխ հանել:


                              Ինձ, թող մարդակերը քո
                              Ցողի, շաղի էլ ոսկով,
                              Մեկ է՝ վայրի կրքին նրա
                              Չեմ գնա ես երբեք զոհ:


                              Թ Ա Գ Ա Վ Ո Ր

                              Դեսպանին կողքի կանչիր,
                              Երես-մերեսը պաչիր,
                              Ես էլ թանկ-թանկ նվերներ տամ, -
                              Միգուցե և չփախչի:


                              Թե չէ՝ սովից էլ վայի
                              Հերիք է վրեդ նայի -
                              Մարդակերությունը նրան
                              Երբեք էլ չի հմայի:


                              Ա Ր Ք Ա Յ Ա Դ Ո Ւ Ս Տ Ր

                              Սազական չի քո բարքին,
                              Որ բռնանաս իմ կամքին.
                              Թո՛ւյն կխմեմ, բայց չեմ դառնա
                              Երբեք մարդակերի կին:


                              Փայփայում եմ ես մի հույս.
                              Ֆեդոտն է անտարակույս
                              Իմ ընտրյալը, այլապես՝
                              Կդառնամ պառաված կույս:


                              Թ Ա Գ Ա Վ Ո Ր

                              Հերիք չի՞ թութակի պես
                              "Ֆեդոտ" կանչես քեզ ու քեզ:
                              Էդ աղքատ որսորդից բացի
                              Ուրիշ բան ու գործ չունե՞ս:


                              Քո Ֆեդոտը վաղուց է
                              Իրեն գլխին քար գցել
                              Ու Եսիմորտեղստանում
                              Ոտքերն է երկինք ցցել:


                              Ա Ր Ք Ա Յ Ա Դ Ո Ւ Ս Տ Ր

                              Քո երեսից խեղճն անդուլ
                              Ընկավ օտար դռնեդուռ:
                              Որպես բողոքի ցույց քո դեմ՝
                              Սկսում եմ հացադուլ:


                              Չե՛մ ուտի միրգ թանկանոց
                              Էն դույլով մեկ փթանոց,
                              Կհյուծվեմ, կհիվանդանամ
                              Ու կընկնեմ հիվանդանոց...


                              Թ Ա Գ Ա Վ Ո Ր

                              Մատդ որ կողմը տնկես, -
                              Դուստր, նախարար, ընկեր
                              Ազատամիտ գաղափարի
                              Թակարդի մեջ են ընկել:


                              Անկարեկից եք դառե՜լ,
                              Կոկորդիս դեմ եք առե՜լ;
                              Ես ո՞ւր գլուխ առնեմ-փախչեմ...
                              Վառե՜լ եք դուք ինձ, վառե՜լ...

                              Comment

                              Working...
                              X